Մայք Պոմպեոն կարող է զբաղեցնել Ջոն Բոլտոնի պաշտոնը. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար մի քանի թեկնածու է դիտարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Պոմպեոյին կարող է նշանակել անվտանգության հարցերով խորհրդական։ Այդ դեպքում Պոմպեոն կհամատեղի երկու պաշտոն։ Այս մասին հայտնում է CNN–ը` հղում անելով իր աղբյուրներին։

Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Ջոն Բոլտոնին

Սեպտեմբերի 11–ին հայտնի է դարձել, որ Բոլտոնը հրաժարական է տվել Թրամփի խորհրդականի պաշտոնից։ Թրամփն ասել է, որ համաձայն չի եղել իր խորհրդականի շատ առաջարկությունների հետ, մինչդեռ Բոլտոնը նշել է, որ ինքն է հրաժարական տվել։

Նշվում է, որ ամերիկյան քաղաքական պրակտիկայում այդ երկու պաշտոնները համատեղելու նախադեպ կա. Հենրի Քիսինջերը ժամանակին համատեղել է պետքարտուղարի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները։

Ավելի վաղ, խոսելով Ջոն Բոլտոնի գործունեության մասին Թրամփն ասել էր, որ նախկին խորհրդատուի գաղափարը Հյուսիսային Կորեայի հետ լիբիական մոդելով սխալ է աշխատել։ Նա հայտնել է նաև Վենեսուելայի հարցով տարաձայնությունների մասին։ Մասնավորապես, Բոլտոնն ուզում էր հասնել Վենեսուելայի իշխանափոխությանը` երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելով, սակայն այդ ռազմավարությունը չաշխատեց։