Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է Սևանա լճի իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այս տարի 30 մլն խմ–ով կրճատել է Սևանա լճից ջրառը։  Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայաստանում բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հասանելիությունը կընդլայնվի

Այդպիսով, վերջին 12 ամսվա ընթացքում լճի մակարդակն աճել է 2 սմ–ով։

«Լճից ոռոգման համակարգ բաց է թողնվել 140 մլն խմ ջուր` առավելագույն թույլատրելի 170–ի փոխարեն։ Այսպիսով, անցած տարվա համեմատ, մենք կրճատել ենք ջրառը 53 մլն խմ–ով», – հայտարարեց Պապիկյանը։

Նշենք, որ 2018 թվականին երաշտի պատճառով Սևանա լճից առավելագույն ջրառը 170–ից ավելացվել էր մինչև 210 մլն խմ, սակայն միայն 2018 թվականի համար։ Փաստացի բաց է թողնվել ավելի քան 190 մլն խմ։

Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ այդ տարի Սևանա լճից ջրառը չի գերազանցի օրենքով նախատեսված ծավալը, իսկ լճի մակարդակը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա։