ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Disney ընկերությունը Instagram–ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին գրիմի միջոցով վերածվում «Մալեֆիսենտ. խավարի տիրակալուհին» ֆիլմի հերոսուհու։
Մեկնաբանություններում տեսանյութի հեղինակները նշել են, որ Մալեֆիսենտը վերադառնում է։
Փոքրիկ, արագացված տեսանյութի ռեժիսորը ցույց է տալիս` ինչպես են դիմահարդարները դերասանուհուն բարձր այտոսկրեր նկարում, «կոտոշներ» հագցնում ու ինչպես է Ջոլին ինքը փոխում ատամների ձևը` փերիի դերում ներկայանալու համար։
«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին
«Մալեֆիսենտը» ամերիկյան ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգի գեղարվեսետական ֆիլն է։ Դա Դիսնեի 1959 թվականի «Քնած գեղեցկուհի» մուլտիպլիկացիոն ֆիլմի ռեմեյքն է։ 2015 թվականին Disney–ը հայտարարել է, որ սկսում է նկարահանել «Մալեֆիսենտը» ֆիլմի սիքվելը։ Այս տարվա հոկտեմբերին այն արդեն էկրաններ դուրս կգա։
Սկանդալ Հոլիվուդում. Ջոլին ու Փելթրոուն պատմել են պրոդյուսերի ոտնձգությունների մասին