Ձկնաբուծարանների սահմանափակման հարցում կառավարությունը լուրջ քայլեր է անում. «Փաստ»

Կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների և ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Սահմանված չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն. վարչապետ

«Կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում»,–գրում է թերթը։

«Փաստի» տեղեկություններով` գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով:

Մխչյանի ձկնաբուծարանների վրա տուգանք է դրվել

Սակայն, ըստ թերթի, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ` այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար, վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։

Գյուղերում այգիները ջրում են կոյուղաջրով. մաքուր ջուրը հոսում է Թուրքիա և Ադրբեջան

Թերթը հիշեցնում է, որ այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի: