Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ

Տղան խոստովանել է, որ հանդիսատեսի աջակցության շնորհիվ է կարողացել լավ սահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը լավագույն արդյունքն է ցույց տվել պատանեկան Գրան պրիի կարճ ծրագրում, որը տեղի է ունենում Չելյաբինսկում: Այս մասին հայտնում է Ռ–Սպորտը։

«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին

Դանիելյանն իր ելույթի համար ստացել է 83,31 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը նույնպես զբաղեցնում են Ռուսաստանի ներկայացուցիչները` Պյոտր Գումեննիկը (74,15) և Իլյա Յաբլոկովը (73,73)։

Գեղասահորդը հայտարարել է, որ Գրան պրիի կարճ ծրագրի ժամանակ կարողացել է անկաշկանդ սահել հանդիսատեսի աջակցության շնորհիվ։

«Սկզբում հուզվում էի, բայց հանդիսատեսն ազդեց ինձ վրա, ես աշխուժացա և հաճույքով սահեցի։ Փորձում էի մաքուր սահել։ Մոսկվայի առաջնությունից հետո մենք մեծ աշխատանք ենք կատարել` հղկելով ցատկերը և դրան հաջորդող շարժումները», – լրագրողներին ասել է Դանիելյանը։

Գեղասահորդները վաղը կներկայացնեն ազատ ծրագիրը։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն