ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում` սկեսրայրը դանակով հարվածել է հարսին։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկից դանակի հարվածներից ստացած վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ։
Աղջիկն, ամենայն հավանականությամբ՝ ընտանեկան բռնության զոհ է դարձել, քանի որ լուրեր են շրջանառվում, որ կնոջը վնասվածքները հասցրել է սկեսրայրը։ Գյուղում խոսում են նաև, որ սկեսրայրը զենքով էլ է սպառնացել հարսին, և դժվար է ասել, թե վեճն ինչ հանգուցալուծում կունենար, եթե ոստիկանության ծառայողները դեպքի վայր չհասնեին։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է Գավառի ԲԿ