Ապրիլյան պատերազմի մասնակիցները կհրավիրվեն հարցաքննության. «Հրապարակ»

Հարցաքննության կհրավիրվեն հատկապես նրանք, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի-Sputnik. «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն աշխատանքի է անցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

«Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են»,-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում է դռնփակ նիստեր:
Նշենք, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի ստեղծվել է 2019 թվականի մայիսի 31-ին ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից:

«Կարծում եմ՝ ինձ էլ կհրավիրեն». Մնացականյանը՝ ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի մասին