ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Ի՞նչ է փոխվելու վարորդական վկայական ստանալու կարգի մեջ. փոխոստիկանապետի պարզաբանումը
«Արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի. գծապատկեր
© Photo : official site of the Police of RA
Ըստ Ոստիկանության` փոփոխությունը կատարվելու է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։
Վարորդներին վերաբերող բալային համակարգի օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց