Հանրապետությունում հաշվառված է 20.000–ից ավելի առաջնային անպտղությամբ տառապող զույգ, որոնց պետությունը չի կարող միանգամից օգնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գայանե Ավագյանը։
«Պետք է լինեն ընտրության որոշակի չափանիշներ։ Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը կարողանար առաջնային անպտղությամբ տառապող բոլոր զույգերին աջակցել, սակայն հնարավոր չէ»,- ասաց նա։
Ավագյանը կարծում է, որ անպտղության հարցում ամենակարևոր նպատակը կանխարգելումն է։
«Առողջ ապրելակերպ, անվտանգ սեռական վարքագիծ, ճիշտ սնուցում։ Սրանք անպտղությունից խուսափելու կարևորագույն պայմաններից են։ 18 տարեկան աղջիկներին և տղաներին մենք հետազոտում ենք, գնահատում վերարտադրողական օրգանների վիճակը, ախտահարումների դեպքում այժմ նաև աղջիկներին ենք բուժում։ Հյուս ունենք առողջացնել մայրական պոտենցիալը»,–նշեց Ավագյանը։
Մասնագետների ահազանգը․ դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել
Ըստ նրա`հասարակության շրջանում նաև լայն իրազեկման անհրաժեշտություն կա. այն կարող է մեծ ազդեցություն ունենալ կնոջ և տղամարդու սեռական ֆունկցիայի վրա։ Ժողովուրդը դեմ է պատվաստումներին, մինչդեռ դրանց ազդեցությունը վերարտադրողական ֆունկցիայի վրա բարերար ազդեցություն ունի։
«Կան տղամարդիկ, որոնք ունեն սպերմայի խնդիր` դա խոզուկի վարակիչ հիվանդության հետևանք է։ ԿԿԽ-ի պատվաստման նպատակը այն է, որ տղաները խոզուկով չհիվանդանան»,–ասաց Ավագյանը։
Նրա խոսքով` արհեստական բեղմնավորման մինչև 6 փորձ անվճար ծրագրով թույլատրելի է, բեղմնավորման առաջին, երկրորդ փորձի 50%–ը պետությունը վերցնում է իր վրա և եթե սաղմ ստանան, ապա 2–րդ ու 3–րդ սաղմերի տեղադրումը նույնպես կկատարվի անվճար։
Գործում է տարիքային սահմանափակում` մինչև 35 տարեկան, քանի որ 36–ից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։ Աջակցությունը տրամադրվում է ըստ հերթագրման կարգի։ Հետազոտությունը շահառուների համար անվճար է։
Անվճար պայմաններով անպտղության բուժման ծրագրից կարող է օգտվել 290 զույգ։
Սկանդալ Գարդասիլ պատվաստանյութի շուրջ․ արդյո՞ք պատվաստվածներին անպտղություն է սպառնում
Նշենք նաև, որ անպտղության բուժումն անվճար կլինի այն դեպքում, երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զույգերն ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում (30.01 և ավել բարձր անապահովության բալ ունեցողներ)։ Բուժումն անվճար կլինի նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչներին, ինչպես նաև այն զույգերին, որոնցից մեկի մոտ առկա է հաշմանդամություն։ <