ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10-ին ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարկող արձանագրություն է ստորագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության և Գերմանիայի կառավարության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը ստորագրել են ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում»,– նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Սարգսյան. «Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել»
Հիշեցնենք, որ դեռ 2013–ի ապրիլի 19-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել էին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:
«Վիզաների ազատականացման հարցը լուծելու համար փորձագետների խումբ ենք ստեղծել». ԱԳ նախարար