Սեպտեմբերի 11. լուսանկարներ, որոնք հիշեցնում են 2001-ի սարսափելի աշունը

Sputnik

Նյու Յորքի բնակիչները և իշխանության ներկայացուցիչները այսօր՝ սեպտեմբերի 11-ին հավաքվել էին այն վայրում, որտեղ մի ժամանակ վեր էին խոյանում Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները։ Նրանք եկել էին հարգելու 18 տարի առաջ սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացած մարդկանց հիշատակը։ Այս լուսանկարները հիշեցնում են 2001թ.–ի մղձավանջային աշունը։

Ահաբեկչություն Կիևում․ «112 Ուկրաինա» հեռուստաընկերության շենքի վրա կրակել են նռնականետից

Այդ օրը ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռները մխրճվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների մեջ` ամբողջովին քանդելով դրանք։ Եվս մեկ ինքնաթիռ էլ Վաշինգտոնում մխրճվեց  Պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևի մեջ։ Չորրորդ ուղևորատար ինքնաթիռը, որը նույնպես հայտնվել էր ահաբեկիչների ձեռքում, ընկավ և կործանվեց Պիտսբուրգ քաղաքի մոտ (Փենսիլվանիա)։

Պաշտոնական տվյալներով` Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով մահացել է 2749 մարդ, Վաշինգտոնում` 189, Փենսիլվանիայում` 44։

Ձերբակալվել են Շրի Լանկայի ահաբեկչության հիմնական կասկածյալները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը` Մելանյան, այսօր մեկ րոպե լռությամբ Սպիտակ տանը հարգել են սեպտեմբերի 11–ի զոհերի հիշատակը, այնուհետև ուղևորվել Պենտագոն, որտեղ Թրամփը հանդես է եկել ելույթով` նվիրված ողբերգության զոհերին:

Շրի Լանկայում ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչություն կատարած գրոհայինների կայանը

1 / 17
2001թ.–ի սեպտեմբերի 11. ինքնաթիռը մխրճվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակի մեջ
2 / 17
Ահաբեկիչների հարձակումից հետո մարդիկ խուճապահար փախչում են Համաշխարհային առևտրի կենտրոնից

3 / 17
Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա 2001թ–ի սեպտեմբերի 11–ին ահաբեկչական հարձակման շրջանում
4 / 17
Սեպտեմբերի 11–ի ահաբեկչական գործողությունից հետո Մարդիկ փողոցում հետևում են Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներում կատարվող դեպքերին

5 / 17
Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակից ընկնող մարդ

6 / 17
Երկու կին հետևում են Համաշխարհային առևտրի կենտրոնի քանդվելուն

7 / 17
Սեպտեմբերի 11–ի ահաբեկչության հետևանքով ավերածություններ

8 / 17
Մարդիկ ահաբեկչությունից հետո լքում են Համաշխարհային առևտրի կենտրոնի հարակից շրջանը

9 / 17
Անցորդները Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ՝ հարավային աշտարակի փլուզման ժամանակ

10 / 17
Տղամարդիկ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների փլուզման հետևանքով առաջացած փոշու ամպի մեջ

11 / 17
Համաշխարհային առևտրի կենտրոնը արբանյակից՝ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո

12 / 17
Ոստիկանն օգնում է տարհանել մարդկանց Համաշխարհային առևտրի կենտրոնից

13 / 17
Ոստիկանը Համաշխարհային առևտրի կենտրոնի շրջանում՝ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո

14 / 17
Մարշալ Դոմինիկ Գուադագնոլին օգնում է վիրավոր կնոջը սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից հետո

15 / 17
Հրշեջ-փրկարարն արտասվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտ

16 / 17
Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյունը՝ ինքնաթիռների հարվածից հետո

17 / 17
Մարդը ավերակների վրա՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի առաջին աշտարակի փլուզումից հետո