ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վայրը փոխվել է։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում, և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշեցի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր»,– գրել է նա:
Վարչապետը հայտնել է, որ ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
«Սա ճիշտ ճանապարհ է». Փաշինյանը` Հայաստանի արտաքին պարտքի մասին
Հիշեցնենք` մայիսի 8–ին` պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսի ժամանակ, Փաշինյանը հայտնել էր, որ իր հաջորդ ասուլիսը կարող է տեղի ունենալ Գյումրիում։ Նա ասել էր, որ որոշել են հաջորդ ասուլիսներն անել մարզերում։
Փաշինյանը կասկած չունի, որ աղբի հարցն արագ կլուծվի. նա գովել է Մարությանին