Ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը հրավիրված է եղել Ծառուկյանի դստեր հարսանիքին, բայց չի գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Թեմա է դարձել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինչու չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Ծառուկյանի ու Սուքիասյանի զավակների հարսանիքից

«Արարատ Միրզոյանը, չնայած հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել հարսանիքին։ Հարսանիքին, ի դեպ, ներկա էր իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ»,– գրում է թերթը։

Պարբերականը զրուցել է Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանի հետ։ Նա հավաստիացրել է, որ որևէ քաղաքական ենթատեքստ չկա դրանում։ «Միրզոյանի` շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքին չմասնակցելու պատճառն անձնական է»,–ասել է Կոստանյանը:

Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը հայտնվել է համացանցում. տեսանյութ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7–ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի էր ունեցել Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը, իսկ հարսանեկան արարողությունն անցկացվել էր «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել էին:

Տեղեկություններ կային, որ ռեստորանը երկու ամիս առաջ փակել էին` հարսանիքին պատրաստվելու համար:

Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը հարսանիքին. տեսանյութ