Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել

Ամուլսարի հանքի խնդիրը շարունակում է մնալ հայ հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հայաստանի իշխանությունը չի թաքցնում ծրագրի առաջ «կանաչ լույս» վառելու՝ իր մտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ելույթ ունեցող բնապահպան ակտիվիստները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր:

«Քանի կանք, ոչ մի հանք». հանուն Ամուլսարի փրկության քայլերթ է անցկացվում

Ակտիվիստների կարծիքով` կառավարությունը հենց այդ օրը պետք է վերջնական որոշում կայացնի։

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում պատրաստվել տարբեր միջոցառումների, որոնք նպատակն է թույլ չտալ հանքի շահագործումը։ Նրանք կոչ են անում  ինքնակազմակերպվել ու փողոց դուրս գալ։ Ակտիվիստ Աննա Շահնազարյանի խոսքով` այն մարդիկ, որոնք չեն կարող փողոց դուրս գալ, կարող են հօգուտ Ամուլսարի դրոշակներ կախել պատուհաններից։

Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը, այդ թվում` «դեղին գետը». նախարար

Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատրաստված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել

Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել