ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Երևանում հոկտեմբերի 1-ին կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նախատեսվում է, որ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահը։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք Պուտինը կժամանի։ Դեսպանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք այլ տեղեկություն ունե՞ք։ Ես այլ տեղեկություն չունեմ։ Մենք ելնում ենք նրանից, որ Երևանում անցկացվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը»։
Թղթակիցը համառորեն փորձեց ստանալ իր հարցի պատասխանը` արդյո՞ք այցի մասին որոշում կա։ Կոպիրկինն ավելացրեց, որ որոշում կա այստեղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ անցկացնելու մասին, իսկ դա ԵԱՏՄ երկրների առաջնորդների մակարդակով է անցկացվում։
«Այլ որոշումներ չեն եղել, որքան տեղյակ եմ», – ավելացրեց դիվանագետը։
Ավելի վաղ Պուտինի այցի մասին հայտնել էր նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Փաշինյանի ու Պուտինի միջև «թարմ» հարաբերություններ են. դեսպանի բացառիկ հարցազրույցը