Արտառոց դեպք Արմավիրում. կրակոց է հնչել, թիրախում է «հայտնվել» կինը

Կրակոց արձակողը ընկերների հետ որս անելիս է եղել։ Տեղեկություններ կան, որ տեղի ունեցածը պատահականություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է գրանցվել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գյուղերից մեկի դաշտերում որսորդական հրացանից կրակոց է արձակվել։

Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել

Կրակոցը թիրախին չի դիպել, սակայն փամփուշտի մեջ եղած կոտորակները դիպել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մի կնոջ, որը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել։

Երևանում կին դատապարտյալն ածելիի շեղբեր է կուլ տվել Շենգավիթի դատարանում

Գյուղում խոսում են, որ կատարվածը պատահականության հետևանք է, քանի որ կրակոց արձակողը ընկերների հետ որս անելիս է եղել։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել