Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

Նոր կառուցվող ճանապարհը Շենգավիթ վարչական շրջանից տանում է Արգավանդ գյուղ` Էջմիածնի մայրուղու տրանսպորտային հանգույցից ոչ հեռու։ Այնուհետև մայրուղին կտանի հյուսիս` դեպի Աշտարակի խճուղի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երևանի շուրջ կառուցվող շրջանցիկ մայրուղին կբացվի 2021թ–ի վերջին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այսօր քաղաքապետարանի ներկայացուցիչները` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա էին մայրուղու ճանապարհահատվածներից մեկում շինարարության բացմանը։ Այն կանցնի Շիրակի փողոցից մինչև Արգավանդ գյուղ («Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցից ոչ հեռու)։ Այդ ճանապարհահատվածի երկարությունը կլինի 2,7 կիլոմետր, լայնությունը` 6 գոտի։ Այդ հատվածում նաև կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա, որը կլինի հինգերորդը քաղաքում։ Այդ մասին լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

Այդ ճանապարհահատվածը կդառնա Երևանը շրջանցող մայրուղու մաս, որը թույլ կտա Հայաստանի հարավից հյուսիս գնալ (Արտաշատի խճուղուց Աշտարակի խճուղի)` քաղաքներ չմտնելով։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կլինի 23 կիլոմետր և կարժենա մոտավորապես 115 միլիոն դոլար։ Այսպիսով, ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրն արժե 5 միլիոն դոլար։ Փոխքաղաքապետը նշեց, որ այդ արժեքում ներառված են ոչ միայն ճանապարհային աշխատանքները։

Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

«Քանի որ մենք մայրուղի ենք կառուցում արվարձանային գոտում, ապա մենք ստիպված ենք տեղափոխել նաև ջրատար խողովակները, կոյուղին և այլն։ Բացի դրանից, ճանապարհի գոտում սեփական տներ և հողատարածքներ կան։ Դրանք քանդելու համար, բնականաբար, մենք փոխհատուցում ենք վճարում տերերին», – նշեց Սարգսյանը։

Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի շինարարությունը մեկնարկեց. ներկա էր նաև Հայկ Մարությանը

Սահմանված ժամկետների համաձայն` ամբողջ մայրուղին պատրաստ կլինի 2021թ–ին։

«Հարավային հատվածը, որտեղ հիմա գտնվում ենք, կավարտենք մոտ մեկ տարուց։ Իսկ գալիք տարվա հուլիսին կսկսենք կառուցել հյուսիսային հատվածը` Հաղթանակի շրջանից (հայտնի է որպես 4–րդ գյուղ) մինչև Նազարբեկյան թաղամաս (17–րդ թաղամաս)։ Այն մայրուղին կկապի տրանսպորտային նոր հանգույցի հետ Աշտարակի խճուղու մոտ, որը բացվել է 2018թ–ի գարնանը», – պարզաբանեց փոխքաղաքապետը։

 

Շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով։ Հարավային հատվածի գլխավոր կապալառուն կդառնա իսպանական Levantina ingenieria y construccion ընկերությունը։