Առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցում է 600 հազարը. Փաշինյան

Նախորդ տարվա մայիսից  պաշտոնապես գրանցված աշխատակիցների թիվը երկրում ավելացել է 63 հազարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանում գրանցված աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 600 հազարը։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը բարելավել է իր զբոսաշրջային մրցունակության դիրքերը. Նիկոլ Փաշինյան

«2019 թվականի հունվար–հունիսին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» փոխանցումները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը 347 միլիոն 800 հազար դրամով (9,6%)։ Աճը պայմանավորված է պայմանագրային զինծառայողների քանակի ավելացումով», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` նշված ժամանակահատվածում գրանցված գործազուրկների միջին թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 6,4%–ով։

Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. Փաշինյանը «հրաշալի թվեր» է հայտնել

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը։ Հուլիսի 31–ի վերջին տվյալներով՝ այն կազմել է 604 հազար»,- ասաց Փաշինյանը։

2018 թվականի մայիսին գրանցված աշխատակիցների թիվն աճել է 63 հազարով։ Այս տվյալները ՊԵԿ–ին տրամադրել են հենց գործատուները։