Անչափահասների ստացիոնար բուժումն անվճար է դառնալու. Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 2020թ.-ին կրկնակի կավելացնի մինչև 18 տարեկան անձանց անվճար բուժօգնության համար տրամադրվող գումարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում մինչև 18 տարեկանների անվճար բուժօգնությունը կընդլայնվի։ Այդ մասին Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Հայաստանի 67 բուժհաստատությունում իրականացվում է 0-18 տարեկանների անվճար բուժսպասարկում

Հանրապետությունում արդեն գործում է մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկում։ Իսկ 2019թ.–ին մեկնարկել է մինչև 18 տարեկան անձանց անվճար բուժօգնության ծրագիրը։ Հաջորդ տարի այն կընդլայնվի. անչափահասներին կտրամադրվի անվճար ստացիոնար բուժօգնություն։

Հաշմանդամության կարգ չունեցող զորացրվածները կօգտվեն անվճար բուժօգնությունից

«Այսինքն, եթե 10 տարեկան երեխային հիվանդանոց են տանում ամբուլատոր բուժման համար, դրա համար պետք է վճարել։ Իսկ եթե բուժումը ստացիոնար է, այսինքն մի քանի օրով կամ նույնիսկ մեկ օրով, այդ դեպքում արդեն պետք չէ վճարել», – հայտարարեց նախարարը։

Այդ նպատակով 2019թ.–ին Առողջապահության նախարարությունը հատկացրել է 1մլրդ 250 միլիոն դրամ, իսկ 2020թ.–ին կտրամադրի 2 մլրդ 500 միլիոն դրամ։