ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ առաջնահերթությունների շարքում է. ՀՀ ԱԳ նախարար

Նախարար Մնացականյանն ամերիկյան պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդունելով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ  այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր են գնահատել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում:

ԱՄՆ-ն Հայաստանի առաջ պահանջ չի դրել. Դավիթ Տոնոյանը` զորախումբը Սիրիայից դուրս բերելու մասին

«Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Նախարար Մնացականյանն ամերիկյան պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: