ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երեկ Երևանում 26–ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ և դեղահաբեր խմել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված աղջկա կյանքը։
Երևանում ապրող աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի համար էլ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տնից։
Թե ինչու է երիտասարդ աղջիկը նման քայլի դիմել, դեռ հստակ պատճառ չի շրջանառվում։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։