Ryanair և Wizzair լոուքոսթերների հետ բանակցությունները շարունակվում են. Ավինյան

Բոլոր այն ավիաընկերություններին, որոնք կանոնավոր չվերթեր կբացեն նոր ուղղություններով, արտոնություններ կտրվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայկական շուկա լոուքոսթերի մուտք գործելու մասին բանակցությունները շարունակվում են, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նոր լոուքոսթերներ և «օդի հարկի» վերացում. ՀՀ ավիացիայի ոլորտում բարեփոխումներ կլինեն

«Եռակողմ ձևաչափով բանակցություններ են ընթանում թե՛ Ryanair–ի, և թե՛ Wizzair–ի հետ։ Բանակցությունները շարունակվում են «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանների հետ (որպես մեկ սուբյեկտ)։ Իսկ կառավարությունը ձևավորում է նոր ծրագիր, որն ուղղված կլինի բոլոր նոր ուղղություններով արտոնյալ պայմաններ առաջարկելուն»,–ասաց Ավինյանը։

Այդ արտոնությունները և աշխատանքի ավելի հարմար պայմաններ կառաջարկվեն բոլոր այն ընկերություններին, որոնք կանոնավոր չվերթեր կիրականացնեն նոր ուղղություններով։

Օդեսայից Երևան` 30 հազար դրամով. SkyUp լոուքոսթերի նոր չվերթը

Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ իռլանդական Ryanair–ի ներկայացուցիչները մեկ ամսվա ընթացքում որոշում կընդունեն Հայաստանի շուկայում աշխատելու մասին։

Հայկական շուկայում նոր ավիաընկերություն կհայտնվի. «Ժողովուրդ»

Ryanair ավիաընկերությունը հիմնվել է 1984թ.–ին և համարվում է Եվրոպայի խոշորագույն լոուքոսթերներից մեկը։  Ryanair–ը սպասարկում է ավելի քան 1600 ուղղություն աշխարհի 29 երկրներում։ Ընկերությունում աշխատում է 14 700 աշխատակից։ Այն շահագործում է 450 ինքնաթիռ, հիմնականում՝ Boeing 737։