«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել

«Սանիթեքի» աշխատակիցները պահանջում են իրենց չվճարված աշխատավարձն ու բարձրացնում հետագա աշխատանքի խնդիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Սանիթեք» ընկերությունն ունի 900 աշխատակից, որոնք առաջիկայում առանց աշխատանքի են մնալու, քանի որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության իրականացման համար նոր հիմնարկ է ստեղծել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սանիթեքի» վարորդներից մեկը` Վահե Եղոյանը, որը մասնակցում է այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային:

«Մեզ մեր վերջին ամսվա աշխատավարձը «Սանիթեքը» չի վճարել։ Սա դեռ բավարար չէ, հիմա էլ առանց աշխատանքի ենք մնալու: Մեր ընկերության տնօրենն ասել է մեզ, որ մեր աշխատավարձը չի վճարում, քանի որ քաղաքապետարանը չի փոխանցել իրեն հասանելիք գումարները, ինչի համար էլ այսօր հենց քաղաքապետարանի առջև ենք բողոքի ակցիա անում»,-ասաց Եղոյանը:

Նրա խոսքով՝ աղբահանության նոր հիմնարկն իրենց աշխատանք է առաջարկում, սակայն ավելի ցածր է վարձատրում, ավելին՝ եթե «Սանիթեքը» նաև ապահովում էր գիշերային ժամերին աշխատակիցների տուն գնալու հարցը, նոր հիմնարկն այդ խնդիրն էլ չի լուծում:

«Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիային զուգահեռ քաղաքապետարանում ընթանում է ավագանու նիստը։

«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել

Ցուցարարաների հետ զրուցեց աղբահանության նոր հիմնարկի տնօրենը՝ Արմեն Գրիգորյանը` վստահեցնելով, որ իրենք փուլ առ փուլ կարողանալու են աշխատանքի տեղավորել «Սանիթեքի» բոլոր աշխատակիցներին: Նրա խոսքով՝ այժմ իրենք 410 հաստիք ունեն, սակայն այսօր ավագանու նիստին են ներկայացրել հաստիքները ևս 220-ով ավելացնելու նախագիծը:

«Սանիթեքը» հրաժարվել է քաղաքապետարանին տալ աղբահանություն իրականացրած տարածքների ցանկը

«Այժմ մեզ մոտ «Սանիթեքի» մոտ 100 աշխատակից է արդեն աշխատանքի անցել, ի՞նչն է պատճառը, որ մյուսներն էլ չեն ուզում միանալ մեր թիմին: Մենք հիմա 400-450 թափուր աշխատատեղ ունենք»,-ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է գիշերային ժամերին տուն հասցնելու խնդրին, տնօրենը նշեց` քանի որ իրենք ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, դրա համար էլ այդ խնդիրը չեն լուծում:

Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ

Ի պատասխան «Սանիթեքի» վարորդներից մեկն ասաց, որ ինքը 240 000 դրամ աշխատավարձ է ստացել, սակայն իրեն քաղաքապետարանի ստեղծած հիմնարկն առաջարկում է 204 000 դրամ: «Սանիթեքի» մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ ինքը որպես մեխանիկ էր աշխատում ընկերությունում, իսկ նորաստեղծ հիմնարկը նման հաստիք առհասարակ չունի:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաստիքների ավելացման նախագծի համաձայն` հիմնարկը կունենա 635 աշխատակից, որոնց աշխատավարձերն ամսվա կտրվածքով կկազմեն 158 մլն դրամ: Հիմնարկը կզբաղվի նաև մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման աշխատանքների իրականացմամբ: Նշենք, որ նախագծում, օրինակ, վարորդների աշխատավարձը 290 000 դրամ է նշված՝ ներառյալ հարկերը:

«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել

Փաշինյանը` Երևանի «Մարությանի» թեկնածու, կամ ուր կորավ 65 հազարով նստարան արտադրող ընկերությունը

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ստեղծվել էր դեռ ապրիլի 23-ին, քանի որ Երևանում աղբահանության խնդիր էր առաջացել, և «Սանիթեքը» պատշաճ չէր իրականացնում իր գործառույթները:

Տուգանքները պայմանագրի համաձայն էին. Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Սանիթեքին»