Հայտնի է` որքան վնաս է կրել «Վեգան» հրդեհի պատճառով. աշխատակիցները սպասման մեջ են

Առևտրի կենտրոնի աշխատակիցները հայտնում են, որ հրդեհի օրը նաև գողություններ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով «Վեգան» 4 մլրդ 500 մլն դրամի վնաս է կրել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Մալաթիա մոլում» խոշոր հրդեհ էր բռնկվել օգոստոսի 24-ին, որը մարվեց օգոստոսի 25–ի առավոտյան։ Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել էր փայտամշակման հաստոցներ, լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա, կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք

«Խոշոր հրդեհի հետևանքով նյութերի նախապատրասման ընթացքում ներկայացված տեղեկագրի համաձայն՝ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատճառվել է 4 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամի վնաս»,– ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց նաև, որ քննչական կոմիտեն արդեն ստացել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. կատարվում է նախաքննություն:

Ինչ է կատարվում հրդեհի ճիրաններում հայտնված «Մալաթիա մոլում». տեսանյութ

Ծիծաղելի է հրդեհները կապել ընկերությունների` ռիսկային գոտում լինելու հետ. Դավիթ Անանյան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ընկերությունը «Վեգայի» աշխատակիցներին խնդրել է 1 ամիս սպասել, որպեսզի վերանորոգեն տարածքը։ Ընկերության աշխատակիցներից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ հրդեհի օրը տեղի են ունեցել նաև գողություններ, երբ փորձել են հրդեհից փրկել ինչ–ինչ ապրանքներ։

«Վեգան իմը չէ, շենքն է իմը». Սամվել Ալեքսանյանը գոհ է փրկարարների աշխատանքից

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Ինչպես է այրվում «Մալաթիա մոլն» ու ինչպես են փրկարարները մարում կրակը. կադրեր դրոնից