«Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը». Մարությանը դեռ տարածքներ ունի հետ բերելու

Լուրերը կեղծ են. Երևանի քաղաքապետը դեռ մեծ պլաններ ունի իրագործելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա ասաց Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ զրույցում։

«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին

Նշենք, որ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Մարությանը շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին։

«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել։ Մենք 6500 քմ տարածք ենք հետ բերել մեր մանկապարտեզներին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, հիմա հետ ենք բերում այգիները, վերանայում բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,–ասաց նա։

Հետ եմ կանչել տղաներին ու խնդրել, որ աղբը նետեն աղբամանը. Հայկ Մարության

Մարությանի խոսքով` Երևանի քաղաքապետարանը գրեթե ոչ մի տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր մեծ քանակությամբ տեխնիկա են ձեռք բերել, որպեսզի անկախ լինեն։ Այս  ամենն անելու հետ մեկտեղ, ըստ նրա, ինչպե՞ս կարող է մարդ մտածել, որ պետք է հրաժարական տա։

«Ինչո՞ւ հրաժարական տամ։ Հրաժարական տամ, որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞նք»,–ասաց նա։

Հիշեցնենք, Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018–ի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում: Նա «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն էր:

Մենք ստեղծելու ենք նոր քաղաք, մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը. Մարության