Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել

Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։

Կոտայքի մարզում կինը կախվել է ծառից. ամուսինը տեսել է ու կտրել թելը

Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։

Շիրակի մարզում կինն ամուսնու դին գտել է անասնագոմում կախված

Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չկա։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Դեղձուտ գյուղում 12–րդ դասարանի աշակերտին կախված են գտել. նա հիվանդանոցում է