ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ազատվել է պաշտոնից։ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Twitter–ի իր էջում։
«Երեկ երեկոյան ես Բոլտոնին հայտնեցի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի։ Ես կտրականապես դեմ էի նրա մի շարք առաջարկներին, ինչպես նաև վարչակազմի մի շարք անդամները։ Այդ պատճառով էլ...»,–գրել է նա։
Բոլտոնը նույնպես անդրադարձել է այս թեմային։ Նա Twitter–ում գրել է, որ ինքն է որոշել հրաժարվել պաշտոնից։
«Երեկ երեկոյան ես առաջարկեցի հեռանալ, իսկ նախագահ Թրամփն ասաց` եկեք այդ մասին վաղը խոսենք»,– գրել է նա։
Բոլտոնը ԱՄՆ նախագահի խորհրդական էր նշանակվել 2018 թվականի ապրիլի 9-ին։
Հիշեցնենք` նա անցած տարվա հոկտեմբերին Հայաստան էր այցելել։