ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք են տվել միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, և ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Օրաթերթի տվյալներով՝ նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել, իսկ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է սպառնալիքից ելնելով:
«Այս գործով որևէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, և ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»»,-գրում է թերթը:
«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը:
Հակոբյան․ «Ո՞ւմ «դոբրոյով» է սարքվել Դավիթ Սանասարյանի գործը»
Ավելին, Դավիթ Սանասարյանը պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: Իսկ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքներից էլ պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու և այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Դավիթ Սանասարյանի գործով սենսացիոն տեսանյութ է շրջանառվում. «168 ժամ»
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։
Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։