ԱԺ-ն հավանություն տվեց առաջնագծի զինվորականներից գանձումները սահմանափակող նախագծին

Օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու կվերաբերի միայն այն դեպքերին, որոնք կգրանցվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ՝ վերին ընթերցմամբ հաստատեց օրինագիծը, որի համաձայն ԴԱՀԿ-ն չի կարող մարտական հերթապահություն իրականացնող զինվորականից պարտքի դիմաց գանձել աշխատավարձի ավելի քան 30 տոկոսը։

Հակառակորդի անսպասելի հարձակումը բացառված է. ինչ է փոխվել առաջնագծում 2016-ից հետո

Որոշումն ընդունվեց միաձայն` 108 կողմ ձայնով։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  Օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից չեն կարող գանձել աշխատավարձի կամ պարգևների 30%–ից ավելին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

ԴԱՀԿ-ն զինվորներին պարգևավճարներից չի զրկի

Դրա համար բավարար է ներկայացնել տեղեկանք զորամասից, որը պարտավոր են ներկայացնել երեք ամիսը մեկ։

Օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու կվերաբերի միայն այն դեպքերին, որոնք  կգրանցվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

Որոշ զինծառայողների հաշիվների վրա դրվող կալանքը 1/3-ից շատ չի լինի

«Առաջարկում էի այնպես անել, որ գանձումը աշխատավարձի 10%–ից ավելին չլիներ։ Բայց կառավարության հետ բանակցությունների արդյունքում որոշեցինք սահմանել 30%–ի շեմը», – նախորդ քննարկման ժամանակ ասել էր օրինագծի հեղինակներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա կարծիքով` օրենքը կթեթևացնի այն զինվորականների սոցիալական վիճակը, որոնք վարկեր են վերցնում։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանն իր հերթին մտահոգություն է հայտնել, որ բանկերը կարող են բարդացնել մարտական հերթապահություն իրականացնող զինվորականներին վարկերի տրամադրումը։ Նա առաջարկել է մտածել` ինչպես է կարելի խուսափել դրանից։