ՌԱԴԻՈ

Աղաբալյան. «Եթե վարչապետը չունի մասնագետ, մնում է` պատասխան ստանա Google-ից»

Անդրանիկ Աղաբալյանը նշում է, որ բնապահպանական շարժումն ընդամենը պատվեր է կատարում:
Sputnik
Աղաբալյան. «Եթե վարչապետը չունի մասնագետ, մնում է` պատասխան ստանա Google-ից»

Հանքավայրերի շահագործման մասնագետ Անդրանիկ Աղաբալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ամուլսարի հանքի շահագործման մասին։

 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց

Մասնագետին անհանգստացնում է մեկ հարց՝ արդյո՞ք  հանքավայրի շահագործումը որևէ ռիսկ չի պարունակում Ջերմուկի հանքային ջրերի և Սևանա լճի  հարցում: Եթե նման ռիսկ լինի, անկախ տնտեսական շահից՝ հանքը չպետք է գործարկվի: Սակայն, ըստ հանքերի շահագործման մասնագետի, նման ռիսկ, ամենայն հավանակությամբ, չի լինի:

Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային

Աղաբալյանը նշում է, որ բնապահպանական շարժումը դարձել է արտասահմանյան դրամաշնորհներով աշխատող շարժում, որը պատվեր է կատարում. լուրջ հակափաստարկ իրենց կողմից մինչև այժմ չի հնչել, թե ինչու չպետք է հանքը շահագործվի: 

«Այն բնապահպանները, որոնք այսօր բողոքում են հանքի դեմ՝ մասնագետներ չեն. լեզվաբան են, պատմաբան են, տարբեր մասնագետներ են, բայց հանքարդյունաբերության հետ, բնապահպանության հետ կապ չունեն»,-ասել  է Աղաբալյանը։ 

Ըստ մասնագետի` այսօրվա դրությամբ և՛ կառավարությունում, և՛ կառավարությունից դուրս՝ մասնագիտական որակավորումը հաշվի չի առնվում. կադրային խնդիրն ամենալուրջն է։ 

«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար

«Եվ եթե վարչապետն էլ  չունի իր կառավարության կազմում  լուրջ մասնագետներ, որոնցից կարող է մասնագիտական խորհուրդ հարցնել,  մասնագետի կարծիք լսել, մնում է, որ մասնագիտական հարցերի պատասխանները ստանա կա՛մ Google-ից, կա՛մ Skype–ով»,- ասում է նա:  

Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները

Ընդհանուր առմամբ, ըստ հանքավայրերի շահագործման մասնագետի՝ հանքարդյունաբերության ոլորտում պետք է գտնել այն կարմիր գիծը, որը որևէ պարագայում չի կարելի հատել։