Ներկայացվեց նոր սերնդի iPhone-ը. սմարթֆոնի գինը սկսվում է 699 դոլարից

Սմարթֆոնն ունի երկու հիմնական տեսախցիկ, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 12 Մպ կետայնությամբ տվիչ։ Դիմային տեսախցիկը նույնպես 12 մեգապիքսել է և հնարավորություն է տալիս նկարահանել 4K տեսանյութեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Նոր սերնդի սմարթֆոնը կկոչվի iPhone 11։ Այն աշխատում է աշխարհի ամենաարագ` միաբյուրեղ Apple A13 Bionic համակարգով։ Այս մասին այսօր Սթիվ Ջոբսի անվան թատրոնում տեղի ունեցող ներկայացման ժամանակ հայտնեց Թիմ Քուքը։

Ներկայացվեց նոր սերնդի iPhone-ը. սմարթֆոնի գինը սկսվում է 699 դոլարից

Օգտատերերին կառաջարկեն 6 տարբեր գույնի մոդելներ։ 6,1 դյույմանի էկրանը պահպանել է նախորդի «կտրվածքը»։ Սմարթֆոնը սպասարկում է Dolby Atmos տեխնոլոգիան, որն ապահովում է բարձրորակ ձայն ոչ միայն բարձրախոսների, այլ նաև ականջակալների համար։

Չինաստանի համար հատուկ iPhone կթողարկվի

Սմարթֆոնն ունի երկու հիմնական տեսախցիկ, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 12 Մպ կետայնությամբ տվիչ։ Դիմային տեսախցիկը նույնպես 12 մեգապիքսել  է և հնարավորություն է տալիս նկարահանել 4K տեսանյութեր։ Այս ամենից բացի, ավելացել է Slothies (slo-mo selfies) գործառույթը, որի միջոցով հնարավոր է դանդաղեցրած տեսանյութեր նկարել դիմային տեսախցիկով։ 

Xiaomi-ն ներկայացրել է անլար լիցքավորման` աշխարհի ամենաարագ տեխնոլոգիան

Սմարֆոնն ունի անլար լիցքավորում, Wi-Fi 6, պաշտպանություն ջրից և փոշուց, իսկ մարտկոցը թույլ է տալիս սարքին մեկ ժամ ավելի երկար լիցքավորում պահել, քան iPhone XR-ը։ iPhone 11-ի գինը սկսվում է 699 դոլարից։