Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

Գյումրիում անցկացվեց աշխատանքի 12-րդ տոնավաճառը, որը պահանջված մասնագետ գտնելու հնարավորություն է ընձեռում գործատուներին, իսկ աշխատանք փնտրողներին՝ աշխատանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Տիկին Հասմիկը թոշակառու է։ Նա մասնագիտությամբ  մանկավարժ է։ Չնայած տարիքին` աշխատանք է փնտրում, ասում է՝  թոշակը չի բավականացնում, բացի այդ տանը նստել չի ուզում։

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

«Թոշակս միայն կոմունալ ծախսերի ու հացի է բավականացնում, իսկ պանիր ուտելու համար պետք է աշխատանք գտնեմ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Աշխատանք  գտնելու հույսով տիկին Հասմիկը սեպտեմբերին 10-ին եկել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոն, որտեղ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնը» անցկացրեց հերթական՝  12-րդ աշխատանքի տոնավաճառը։

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

Տոնավաճառին մասնակցում էին  տարբեր ոլորտներ ներկայացնող 36 գործատու, որոնք ներկայացրել էին ավելի քան 380 թափուր աշխատատեղ։  

Պարզվում է` գործազուրկների մեծ բանակ ունեցող Գյումրիում կան նաև կազմակերպություններ, որոնք երկար ժամանակ է` չեն կարողանում անհրաժեշտ մասնագետ գտնել`  լրագրողից մինչև ֆինանսիստ, վարորդից մինչև մատուցող։

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

Գործատուները վստահեցնում են` տոնավաճառը ոչ միայն աշխատանք փնտրողների համար է կարևոր, այլ նաև իրենց` գործատուների։

Գյումրու «Աստեր» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ կենտրոնն 9 թափուր աշխատատեղ համալրել է «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում։

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

«9 նախկին գործազուրկ արդեն աշխատանք ունեն։ Նման համագործակցության արդյունքում պահանջված մասնագետին գտնելն ավելի հեշտ է։ Եթե  գործազուրկ են, չի նշանակում, որ լավ մասնագետ չեն, մենք շատ գոհ ենք մեր ընտրությունից, ու մարդիկ իրենց աշխատանքով ապացուցել են, որ իրենց տեղում են»,- նշեց Եդիգարյան-Բաբունցը։

Նրա խոսքով` կենտրոնում նոր թափուր աշխատատեղեր կան, որոնց հարցը ևս իրենք կփորձեն լուծել «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնի» հետ համագործակցության և աշխատանքի տոնավաճառների արդյունքում։ 

Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին

Հավելենք` Շիրակի մարզում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 15.7 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 75.7%-ը կամ 11.9 հազար մարդ:

Գյումրիում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13678 անձ, գործազուրկներինը՝ 10359: Գյումրու աշխատաշուկայում հատկապես մեծ է սպասարկման, հանրային սննդի, տեքստիլ արտադրության ոլորտների մասնագետների, տարբեր մասնագիտություններով բանվորների պահանջարկը: 

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնը տարեսկզբից ի վեր աշխատանքի է տեղավորվել 785 անձանց։