ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը»,– գրել է նա։
Թորոսյանը վստահեցրել է, որ պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց նախ խնդրել է միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»։
Բժշկական ապահովագրության մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2 ամսվա ընթացքում. Թորոսյան