ՀՀ-ում մեքենաների համար էլեկտրոնային գործարքների մեխանիզմ կներդրվի. նախագիծն ԱԺ–ում է

Ծրագրային ապահովումը, որն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով գործարքների կնքման համար, այժմ թեստավորվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանում մեքենաների գործարքները հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային եղանակով։ Այսօր այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը` ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրինագծերում նախատեսված փոփոխությունների նախագիծը։

Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից

Քոչարյանի խոսքով` էլեկտրոնային գործարքներ իրականացնելու  համար ծրագրային ապահովումն արդեն փորձարկվում է և շուտով կներկայացվի։

Նախագծի համաձայն` հօգուտ վարորդների նաև այլ փոփոխություններ են առաջարկվում։ Մասնավորապես, նույնիսկ շահագործման կոպիտ խախտումների դեպքում (օրինակ, մեքենայի ապօրինի վերասարքավորման կամ առանց տեխանձնագրի երթևեկելու դեպքում), ճանապարհային ոստիկանությունն անմիջապես չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը` մեքենայի վրայից հանելով պետհամարանիշները։

Ինչքան կարող ենք՝ ավտո բերենք, իսկ ավտոների «թաղման» բյուրո» հետո կբացենք

Դրա փոխարեն, կվերցնեն մեքենայի հաշվառման փաստաթուղթը, իսկ վարորդին կտրվի  ժամանակավոր փաստաթուղթ` 10 օրով։ Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի շտկել թույլ տված խախտումները։

ՀՀ ներմուծվող ավտոմեքենաները սահմանից մինչև ոստիկանություն երթևեկում են առանց համարանիշի

Սա հնարավորություն կտա օրենսդրության մեջ ներդնել այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ` «էլեկտրոմոբիլի» և «մոպեդի» հաշվառման դեպքում։  Իսկ մոպեդ վարելու վարորդական իրավունք կկարողանան ստանալ 16 տարեկանից բարձր անձինք։