ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալել` պետությանը պատճառելով ավելի քան 95 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Գնդեվազի նախկին ղեկավարի «քաջագործություններից» նոր դրվագներ են բացահայտվել
«Պարզվել է, որ 2013թ․ մարտին հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները։ Ընկերությանն է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընդհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:
Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը