Ռուսաստանի հայկական ժառանգությունը կզետեղվի միասնական էլեկտրոնային բազայում. Տողանյան

 «Ռուսաստանի հայկական հետքը» ժողովածուում կներառվեն երկրի տարածքում գտնվող մի շարք հայկական պատմական շինություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. Ռուսաստանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները կզետեղվեն միասնական էլեկտրոնային բազայում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ինչպես հայերը յուրային դարձան Մոսկվայում և Պետերբուրգում

 «Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի թեմի հետ համատեղ մենք շուտով կավարտենք «Ռուսաստանի հայկական հետքը» էլեկտրոնային բազայի ստեղծումը։ Մենք ուզում ենք միասնական համակարգում հավաքել ողջ ժառանգությունը, որը կա այսօրվա դրությամբ, անկախ նրանից՝ դրանք հիմա հայկական են, թե՝  ոչ», – ասաց Տողանյանը։

Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է

Նրա խոսքով` դա շատ մեծ բազա է՝ հատկապես Մոսկվայում, Պետերբուրգում և Ռուսաստանի հարավում առկա հուշարձանների թվով։ Ժառանգության պահպանման առումով շատ բան է արել Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Օրինակ, ԽՍՀՄ փլուզումից հետո թեմը կարողացել է ստանալ և վերակառուցել Պետերբուրգում գտնվող եկեղեցին։

Հայկական ժառանգության մեծ մասը կապված է Լազարյանների անվան հետ, որոնք Մոսկվայի կենտրոնում շքեղ շենք են կառուցել։

Եկեղեցական զանգն ու գործարանները. ինչպես էր Խաչատուր Լազարյանը կառավարում ընտանեկան գործը

Տողանյանը նշեց, որ Ռուսաստանի ունևոր հայերը մեծ հետաքրքրություն են դրսևորում հայկական հուշարձանների պահպանության նկատմամբ։

«Այժմ մենք ուզում ենք փրկել (արդեն ստացել ենք Հյուսիսային Օսեթիայի ղեկավարի համաձայնությունը) Վլադիկավկազի հայկական նախահեղափոխական գիմնազիան։ Հուսով եմ՝ շուտով այն կփոխանցեն հայ համայնքին»,-նշեց Տողանյանը։

Ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին` գիտի Սինանյանը

Ընդհանրապես, հարավում` Պյատիգորսկում, Կիսլովոդսկում, Ստավրոպոլում, Կրասնոդարում, ըստ նրա՝ շատ զգույշ են վերաբերվում այդ հարցին: Այնտեղ, որտեղ հնարավոր է, մասնավորապես՝ իրավական հարցերում, Ռուսաստանի դաշնային իշխանությունն ակտիվ աջակցություն է ցուցաբերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տողանյանը պատմել էր այն հին առանձնատան պատմությունը, որտեղ այսօր գործում է հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը։