Նիկոլ Փաշինյանը խոսել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Գախարիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Խորհրդարանը վստահություն հայտնեց. Գեորգի Գախարիան դարձավ Վրաստանի նոր վարչապետը

«Փաշինյանը շնորհավորել է Գեորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Գախարիային Փաշինյանը մաղթել է հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչով կարող է Հայաստանը գրավել Վրաստանից «զրկված» ռուսաստանցիներին

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:

Տարածաշրջանը «եռում» է. Բախտաձեի հրաժարականը ինչպես կանդրադառնա հայ-վրացական կապերի վրա

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը վստահության քվե է ներկայացրել նորընտիր վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ՝ կառավարության նոր կազմին։ Նրան աջակցել են օրենսդրական մարմնում ներկայացված 150 պատգամավորներից 98–ը։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցում. դեմ ձայն չի եղել։