Հայաստանի ջրամբարներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել

Ահազանգով մեկնած փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր փրկարարները Կոտայքի մարզի Արգել ՀԷԿ-ի օրվա կարգավորիչ ջրամբարից 65–ամյա տղամարդու դի են դուրս բերել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդե՞հ է բռնկել. հրշեջները դեպքի վայրում են

«Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի Արգել ՀԷԿ-ի օրվա կարգավորիչ ջրամբարում։

Արտառոց դեպք Արագածոտնում. տղամարդիկ օղու փոխարեն թունաքիմիկատ են խմել

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Աշոտ Ծ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Lada-ի գազի բալոնը պայթել է. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց