«Գիշերային գայլերը» մոտոարշավ կանցկացնեն Հայաստանում

Մոտոարշավի մասնակիցները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Գիշերային գայլերն» ու Ռուսաստանի մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիան սեպտեմբերի 8–ից 16–ը Հայաստանում «Հայաստան 1718» խորագրով մոտոցիկլետային ու ավտոմոբիլային մեծ արշավ են անցկացնելու, որի կարգախոսն է «1718. Արյունը ջուր չէ»։

«Հզոր և ոճային». Պուտինը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին. տեսանյութ

Արշավը, որը նվիրված է հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամությանը, մեկնարկելու է Երևանում ու անցնելու է հետևյալ երթուղով` Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան-Դիլիջան-Սևան-Աբովյան-Գառնի-Վաղարշապատ-Երևան։

Մասնակիցները մտադիր են այցելել Խոր Վիրապ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե եկեղեցի, Գեղարդ, Սաղմոսավանք, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Մակարավանք, Գոշավանք, Սևանավանք, Կեչառիս ու Գառնու հեթանոսական տաճար։

Դիլիջանի անտառների պահպանությամբ զբաղվում են «խելառ» ռենջերները. ովքե՞ր են նրանք

Կազմակերպիչները վստահեցնում են, որ ցանկացած մարդ մոտոցիկլետով կամ մեքենայով կարող է միանալ«Հայաստան. 1718» արշավին։

«Մենք հանուն խաղաղության» բայքերները համերգով ուրախացրել են տարեց ղարաբաղցիներին