«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդե՞հ է բռնկել. հրշեջները դեպքի վայրում են

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր կեսօրից հետո «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է նկատվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ծիծաղելի է հրդեհները կապել ընկերությունների` ռիսկային գոտում լինելու հետ. Դավիթ Անանյան

«Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունն ավելի ուշ հավելյալ տեղեկություն կտրամադրի։

Lada-ի գազի բալոնը պայթել է. վարորդն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում խոշոր հրդեհ էր բռնկել, որը փրկարարներին հաջողվեց մարել միայն օգոստոսի 25–ին։ Այդ հրդեհից հետո գործարարներն ասուլիս էին հրավիրել ու հայտնել, որ հարյուրավոր տոննա միս է փչացել ու ոչ ոք չի փոխհատուցելու դրա համար։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Անդրեասյանը հայտնել էր, որ իր` ընկերության սառնարանում պահվող 900 տոննա մսամթերքից 600–ը փչացել է։

12-ամյա աղջիկը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոց