ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի երգիչ Դիմա Բիլանի համերգների տնօրեն Դմիտրի Բուշուևը չի ցանկացել մեկնաբանել երգչի ելույթը, որը կայացել է Սամարայի քաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ։ Նրա խոսքով, տեղեկությունն այն մասին, թե երգիչը գինովցած է եղել, ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
««Դեղին» լուրերը չեմ մեկնաբանում», – ասել է Բուշուևն ու նշել, որ Դիմա Բիլանը միշտ առանց ձայնագրվածքի (фонограмма) է երգում։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սամարայի բնակիչներն ավելի վաղ էլեկտրոնային ստորագրահավաք էին կազմակերպել և պահանջել, որպեսզի տեղի իշխանությունները ներողություն խնդրեն տոնական համերգին Դիմա Բիլանին հրավիրելու համար։
Հայ երեխաները «փոփոխության քամի» կբերեն երգի ռուսական շոու
Ստորագրահավաքի հեղինակների խոսքով` Բիլանն իրեն ադեկվատ չի պահել, տարօրինակ ձայներ է հանել, անպարկեշտ ժեստեր ցույց տվել, ինչպես նաև ձայնագրությանը համահունչ չի երգել։
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ