ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. 2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին նշված է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի Facebook- ի էջում։
Նշվում է, որ տեղեկությունը անհապաղ հաղորդվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։
Փոքր երեխաների հետ օդանավակայանում ենք. հայ զբոսաշրջիկները կրկին մնացել են Եգիպտոսում
«Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։ Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- նշված է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։