ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. Երեկ Շիրակի մարզի գյուղերից մեկից Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել 84-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդու պարանոցի մի մասը կտրված է եղել։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Ողբերգական դեպք Տավուշում. տղամարդը մոտոցիկլով գլխիվայր շրջվել է ու տեղում մահացել
Ըստ շրջանառվող լուրերի՝ ծերունին ցանկացել է կյանքին վերջ տալ և ինքն է դանակով կտրել պարանոցը։ Նրա ազգականներից մեկը տեսել է ու անմիջապես տեղեկացրել հարևաններին ու բարեկամներին, որոնք էլ արնաքամ ծերունուն հասցրել են հիվանդանոց։
Իրավապահները պարզում են` ինչու է տղամարդն այդ քայլին դիմել։ Այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։