ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Երևանում առավոտյան «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ. վարորդը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը որոշել է պայթուցիկով վախեցնել ու հայտնվել է հիվանդանոցում
55–ամյա վարորդը` Մամիկոն Կ.–ն հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»` ձեռքերի շրջանում այրվածքներով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը` մասամբ, կոտրվել են դիմապակին և հետևի ապակին:
«Շշի Մելոյի» մեքենան պայթեցնելու փորձի համար 3 մարդ կկալանավորվի
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել երթևեկելի գոտուց: