«Ջանդամ, դուք էլ բախտավոր լինեք». Women's Club-ի Գրիգն ու Սոնա Եսայանն ամուսնացել են

Զույգը որոշել է հայկական ավանդական հարսանիք չանել. արել են այն, ինչն իրենց է դուր եկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Women's Club-ից հայտնի Գրիգն ու պարուհի Սոնա Եսայանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պսակադրվել են՝ իրար հավերժ սիրելու խոստումով:

«Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ»․ անկեղծ զրույց Անդրանիկ Հարությունյանի հետ

Նրանք ամուսնացել են սեպտեմբերի 8-ին` ավելի քան վեց տարի ընկերություն անելուց հետո:

Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցու ընտրությունը զույգի համար պատահական չի եղել, քանի որ նրանք հաճախ են այնտեղ այցելել և որոշել են հենց այդ եկեղեցում էլ պսակադրվել:

Գրիգն ու Սոնան հայկական ավանդական հարսանեկան արարողություն չեն կազմակերպել, այլ ամեն ինչ արել են, որ առավելագույնս վայելեն իրենց կյանքի կարևորագույն օրը:

Զույգը հրաժարվել է հարսի պարից, շոու ծրագրից և այն ամենից, ինչը կարող է իրենց անհանգստություն պատճառել, անտեղի  ժամանակ խլել ու լարվածություն առաջացնել:

Զույգի քավորը Women’s club-ի ռեժիսոր Գևորգ Ենոքյանն է, հարսի զգեստի դիզայները` Դիանա Շատվերյանը:

Հայտնի անձանցից ովքե՞ր «ծերացան» մեկ շաբաթում. FaceApp հավելվածի վտանգները

Զույգի հարսանեկան արարողությանը մասնակցել են հայտնի հայերից շատերը:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը Instagram-ի իր էջում զույգի հետ լուսանկար է հրապարակել:

«Էլի ու էլի շնորհավոր, իմ լավ ընկերներ»,- լուսանկարին կից գրել է Անդրանիկը:

Դերասան Ռաֆայել Երանոսյանը նախընտրել է իր ընկերներին հումորով շնորհավորել:

«Ջանդամ, դուք էլ բախտավոր լինեք»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանը:

Նշենք, որ մեղրամիս մեկնելու ծրագրեր զույգը  չունի, քանի որ երկուսն էլ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեն և խիստ ծանրաբեռնված են: