ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը հաղթել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 8–ին։
Ռոման Բաբայանն առաջատար է 5–րդ շրջանում. նա 2.5 հազար ձայնով առաջ է անցել առաջ անցել մրցակցից` Անաստասիա Ուդալցովայից: Այս մասին նշված է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի կայքում։
Ռոման Բաբայանը ռուսաստանցի լրագրող է և թղթակից, անցյալում «ՏՎ Ցենտր» հեռուստաընկերությունում վարել է «Ձայնի իրավունք» ծրագիրը։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո գլխավորել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։ 2017թ–ին դարձել է ՏԷՖԻ–ի դափնեկիր։
Երեկ կայացած ընտրություններում պատգամավորի աթոռի համար պայքարել է 225 թեկնածու։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում գործել է 3 հազար 600 ընտրատարածք։