ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղը նոր ջրագիծ ունի

Ալագյազին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ավելի քան 5 կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արճիսի բնակիչները շուտով ջուր կունենան. բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը

Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական  աշխատանքներին աջակցելու նպատակով՝  համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:

Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում. հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս