Բեռնատար գնացքը հարվածել է ոչխարի հոտին. մոտ 8 տասնյակ մանր եղջերավոր անասուններ են սատկել

Պատահարն արձանագրվել է Արարատ-Երևան ճանապարահատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ լույսը դեռ չբացված, արտառոց պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծերի վրա հայտնված ոչխարի հոտին։

«Դա սենսացիա էր». ինչ է սպասում ՀՀ հյուրերին և բնակիչներին ոչխար խուզելու փառատոնում

Պատահարն արձանագրվել է Արարատ-Երևան հատվածում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ վարորդը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները բախումից խուսափելու համար։ Պատահարի հետևանքով սատկել է մոտ 8 տասնյակ մանր եղջերավոր անասուն։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

Բաքվում 70 կենդանուց 4-ն են հասել «զոհասեղանին»