«Օկտան ԴՊ»-ի փոխտնօրենը ներկայացել է որպես ընկերության տնօրեն և 120 միլիոն դրամ յուրացրել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում գործող  ընկերության տնօրենի տեղակալի դեմ հարուցվել է քրեական գործ:  Նա կասկածվում է խոշոր գումար յուրացնելու մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Գեներալ են ներկայացել ու գումար հափշտակել. ԱԱԾ–ն խաբեության նոր դեպք է բացահայտել

Նշվում է, որ այս տարվա օգոստոսին Ռաֆիկ Ս.-ն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն հայտարարություն է ներկայացրել, որ Երևանի բնակիչ Արթուր Ա.-ն, որը հանդիսանում է «Օկտան ԴՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն, ներկայացել է որպես նշված ՍՊԸ-ի տնօրեն և յուրացրել իր և գործընկերոջ՝ Սայադ Զ.-ի՝ 2002 թվականի ընթացքում ընկերության համար գազալցակայանի տարածքի գնման նպատակով նրան փոխառություն տված գումարը։

Նշվում է մոտ 120 միլիոնի (ավելի քան 250 հազար դոլար) մասին, որը 2002-ին փոխանցվել է Արթուր Ա.-ին `որպես վարկ` բենզալցակայանի տարածքը գնելու համար: Արթուր Ա.-ն այդ գումարը թողարկել է իր անունով, իսկ ավելի ուշ յուրացրել: