Սկսվում է զարգացման պիլոտային ծրագիրը. հայտնի են գյուղերի անունները

Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող վեց մարզերի` Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք, գյուղական բնակավայրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ, սկսվում է գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Փաշինյանը Գոշ գյուղ է այցելել ու ենթատեքստով գրառում արել

«Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող վեց մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2-ից 3 թիրախային գյուղեր(կրիտերիաները շատ տարբեր են)»,–գրել է նա։

«Եթե ուզում ես փոխել աշխարհը, փոխիր ինքդ քեզ». վարչապետը սահմանամերձ գյուղերից մեկում է

Ղուկասյանի խոսքով`  ծրագրի իրականացման հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան ընտրված գյուղերի բնակիչների հետ առաջին հանդիպումից անմիջապես հետո։ Գործող զարգացման ծրագրերը կներկայացնեն համայնքների կամ բնակավայրերի վարչական ղեկավարները, իսկ անկարողության դեպքում՝ տվյալ գյուղերի բնակիչները։

Արճիսցիները ճանապարհ են փակել. վարչապետին առաջարկում են 10 օր ապրել իրենց գյուղում

Ղուկասյանը հայտնում է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով Վայոց Ձորի մարզում ընտրվել են Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերը։ Այս մարզից ևս մեկ գյուղ անուն հայտնի կդառնա շուտով։